Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց նախագիծը

10:30, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց նախագիծը
     Ձայների 89 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց նախագիծը:
     «Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի, ուստի դեմ ենք քվեարկելու... Ի հեճուկս Պաշտպանության նախարարի՝ ներկայացված նախագիծն իր թևերն է փռում պճեղի մենինգիտով բանակից ազատվողների վրա»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
     Հիշեցնենք՝ ըստ նոր օրինագծի, ուսման համար տարկետում է նախատեսվում միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ: Ընդ որում, ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի։
     Նախագիծն արժանացել է ուսանողների և կրթության փորձագետների քննադատությանը:
4199 | 0
Facebook