ՌԴ Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնի շենքում իրականացված խուզարկությունը:
Խուզարկությունն անցկացվել է դերասանի անձնագրի գողության փաստի առնչությամբ: Հայտնի է, որ Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել մասնավորապես թատրոնի հաշվապահությունում՝ վերցնելով բաժնի փաստաթղթերը: