Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով երկու զինվոր է մահացել

12:45, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով երկու զինվոր է մահացել

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:
     Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
     Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

7443 | 10
Facebook