Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Արփինե Դալալյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող

12:35, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտ. Արփինե Դալալյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող

Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային մինչև 20 տարեկան ծանրորդուհիները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արփինե Դալալյանը նվաճեց ոսկե մեդալ:

Արփինեն, պոկելով 97 կգ և հրելով 131 կգ, երկամարտում գրանցեց 228 կգ արդյունք: Նա ընդամենը 2 կգ-ով առաջ անցավ Լեհաստանը ներկայացնող Մագդալենա Կարոլակից, ով երկամարտում 226 կգ էր գրանցել: Բրոնզե մեդալ նվաճեց Թուրքիան ներկայացնող Մելիք Գունալը՝ երկամարտի 196 կգ արդյունքով:

Արփինե Դալալյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող
Արփինե Դալալյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող
3522 | 0
Facebook