Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Տաթև Հակոբյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

20:40, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտ. Տաթև Հակոբյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 90 կգ քաշային մինչև 23 տարեկան ծանրորդուհիները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տաթև Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալ:

Տաթևը, պոկելով 105 կգ և հրելով 123 կգ, երկամարտում գրանցեց 228 կգ արդյունք: Մեր ծանրորդուհին 35 կգ զիջեց այս քաշային կարգում հաղթող դարձած Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոտֆրիդը՝ երկամարտի 263 կգ արդյունքով: Բրոնզե մեդալ նվաճեց Բելգիան ներկայացնող Աննա Վանբելլինխենը՝ երկամարտի 221 կգ արդյունքով:

Տաթև Հակոբյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

4034 | 0
Facebook