Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

7 տարի անց՝ կրկին հայրենիքում. Արամ Ավագյանը՝ Հայաստանում չապրելու պատճառների, հայկական շոու-բիզնեսի կրկնօրինակումների և վաճառքի համար ստեղծվող երգերի մասին

19:05, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
7 տարի անց՝ կրկին հայրենիքում. Արամ Ավագյանը՝ Հայաստանում չապրելու պատճառների, հայկական շոու-բիզնեսի կրկնօրինակումների և վաճառքի համար ստեղծվող երգերի մասին

«Իմ լուսին» խորագրի ներքո նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Արամ Ավագյանի հեղինակային երեկոն: Կհնչեն երգահանի սիրված երգերն՝ Արամ և Լիա Ավագյանների, Քրիստիննե Պեպելյանի, Սևակ Խանաղյանի, Շուշան Պետրոսյանի, Նարեկ Բավեյանի, Նունե Եսայանի, Սոնա Շահգելդյանի, Անի Քրիստիի, Էրիկ Կարապետյանի և այլոց կատարմամբ:
     MAMUL.am-ի թղթակիցն Արամ Ավագյանի հետ խոսել է ոչ միայն համերգի, այլ նաև ԱՄՆ-ում ծավալած գործունեության և հայ երգարվեստի մասին:
    
     - Արամ, ինչպե՞ս առաջացավ Հայաստանում մենահամերգ կազմակերպելու միտքը:
    
    
- Համերգի հրավերն ստացել եմ Հայաստանից և սիրով համաձայնել եմ: Երաժշտական մասն ինձ վրա եմ վերցրել: Հիմա աշխատում եմ երաժիշտների և երգիչների հետ: Այդ օրը կլինեն նաև պրեմիերաներ:


     - Արդեն երկար տարիներ Հայաստանում չեք: Ինչո՞վ եք զբաղվում Միացյալ Նահանգներում:
    
    
- Ընկերներիս հետ միասին ԱՄՆ-ում խումբ ենք ստեղծել, որը կոչվում է «Գիտրի»՝ աղջիկների խումբ է: Նրանք նույնպես գալու են Հայաստան՝ հայ հանդիսատեսին ներկայանալու համար: Խումբն ունի երգ, որը կոչվում է «Ավելի-ավելի», ռեժիսոր Արեն Բայադյանի հետ այդ երգի հիման վրա տեսահոլովակ ենք նկարահանել, որի պրեմիերան ևս մտադիր ենք հայրենիքում անել:
    
     - Արամ, ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել ԱՄՆ և արդյոք վերադառնալու մտադրություն չունե՞ք:
    
    
- Երբ գնում ես, սկսում ես քո նոր աշխարհը կառուցել այնտեղ: Հիմա ես փոքր դպրոց ունեմ: Ինչ վերաբերվում է հետ գալուն, դա կապված է շահեկան նախագծերից: Եթե ես գիտեմ, որ ինչ-որ մի բան ունեմ այստեղ՝ դպրոց կամ ստուդիա, որով կկարողանամ պահել իմ ընտանիքը, հոգալ ֆինանսական և մնացած հարցերն, իհարկե, ցանկալի է. ես չեմ ուզում օտար հողում ապրել: Ուղղակի այստեղ հնարավոր չէր այդ ամենը և դա էր իմ գնալու հիմնական պատճառը: Բացի այդ, ԱՄՆ-ում շուկան մեծ է, հնարավորությունները՝ ևս:
    
     - Վերջին անգամ ե՞րբ եք եղել հայրենիքում: Ձեր երեխաները Հայաստանում եղե՞լ են:
    
    
- Արդեն 7 տարի է՝ ինչ չէի եկել Հայաստան: Ընտանիքս, երեխաներս ամռանն այստեղ էին: Մեծ աղջիկս 7 տարի առաջ եկել էր, 3-ամյակը Հայաստանում ենք նշել: Այս ամռանը կրկին եկել էին, շատ էին սիրել, անընդհատ ասում են՝ Հայաստան: Նեղսրտում են, թե ինչու այստեղ չենք ապրում: Ընտանիքս նոյեմբերին կրկին կգա:

7 տարի անց՝ կրկին հայրենիքում. Արամ Ավագյանը՝ Հայաստանում չապրելու պատճառների, հայկական շոու-բիզնեսի կրկնօրինակումների և վաճառքի համար ստեղծվող երգերի մասին
7 տարի անց՝ կրկին հայրենիքում. Արամ Ավագյանը՝ Հայաստանում չապրելու պատճառների, հայկական շոու-բիզնեսի կրկնօրինակումների և վաճառքի համար ստեղծվող երգերի մասին
- Արամ, հետևո՞ւմ եք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների աշխատանքին, հայ երգարվեստի զարգացմանը և ինչպե՞ս եք գնահատում:


    
- Երևի ճիշտ կլինի ասել՝ չեմ լսում հայկական, բոլոր երգերը ոնց որ նույնը լինեն: Նրանից է, որ մեկի մոտ մի բան սիրուն է ստացվում, մնացած բոլորն ուզում են դրա նման մի բան անել: Դրա համար գործիքավորումները բոլորը նույն ձևի են հնչում, երգիչները երգում են նույն ձևի: Կան մի քանիսը, որոնց մյուսները պարզապես նմանակում են, երգ գրողներին էլ ասում են՝ այ սենց երգ, որ էս մարդուն էիր գրել, ինձ էլ գրի: Դուրս է գալիս, որ բոլոր երգերը, գործիքավորումները նմանվում են իրար: Հետաքրքրություն, նորություն չկա, ինչ-որ շատ ուրիշ ուղղություն է ստացել մեր երաժշտությունը հիմա, որը որ ես այդքան էլ չեմ սիրում: Ոչ թե որակի, այլ քանակի վրա է մարդկանց աշխատանքը դարձել: Մի երգի մեջ ինչ-որ բան են օգտագործում և այդ նույնը կրկնօրինակում են մեկ ուրիշի երգի մեջ:


     - Կարծում եք հայկական երաժշտությունը հետընթա՞ց է ապրում:
    
    
- Մեր ժամանակ մենք շատ լուրջ էինք վերաբերվում մեր աշխատանքին: Հիմա ավելի հեշտ է երգչների համար, որովհետև շատ գործիքավորողներ կան, շատ ստուդիաներ են բացվել և շատ հնարավորություն կա փող աշխատելու: Իսկ մեր ժամանակ ոչ հարսանիք կար, ոչ կնունք, ոչ ծնունդ, մենք ուղղակի տոնից տոն մայրաքաղաքում ինչ-որ բաներ ենք երգել, քաղաքապետարանից փոքր հոնորարներ ստացել: Հատուկ առաջարկներով երգեր են գրվել, որի վրա շատ քիչ գումար է ծախսվել, բայց ամեն ինչն այնքան սրտանց է եղել: Մի քիչ ավելի հետաքրքրություն կար և ոչ թե կոմերցիայի հետևից ընկնելու ձգտում: Հոգեպես դու անում ես այն, ինչ քեզ հարազատ է, իսկ հիմա անում ես այն, ինչը պետք է ծախվի: Հիմա արվում է շուկա, հիմա մեր երաժշտությունը շուկա է, եթե չծախես, նոր բան չես կարող անել, եթե ծախես, պետք է անես ինչ-որ մուղամներով մի բան: Հիմիկվա երգերը, որ չգիտեմ՝ քանի միլիոնով դիտումներ ունեն յութուբներում, դրանք վերցված են ուրիշ երկրի, ուրիշ ժողովրդի արվեստից և մեզ հետ այդքան էլ կապ չունեն: Բայց դա է սիրում հիմա մարդը, ես չեմ ուզում ասել՝ սա սխալ է, նա՝ ճիշտ: Ամեն մարդ ունի իր ճաշակը, ես կարող է չեմ սիրում, բայց ինձնով չի որոշվում՝ լա՞վն է, թե՞ չէ: Իրենց համար լավն է ու իրանք լսում են:

7 տարի անց՝ կրկին հայրենիքում. Արամ Ավագյանը՝ Հայաստանում չապրելու պատճառների, հայկական շոու-բիզնեսի կրկնօրինակումների և վաճառքի համար ստեղծվող երգերի մասին
7 տարի անց՝ կրկին հայրենիքում. Արամ Ավագյանը՝ Հայաստանում չապրելու պատճառների, հայկական շոու-բիզնեսի կրկնօրինակումների և վաճառքի համար ստեղծվող երգերի մասին
- Ժամանակին հայկական շոու-բիզնեսի մեծ մասը Ձեր ստեղծագործություններն էր կատարում: Շարունակո՞ւմ եք համագործակցել հայ երգիչ-երգչուհիների հետ: Իսկ ԱՄՆ-ում ո՞ւմ հետ եք համագործակցում:
    
    
- Սևակ Խանաղյանի, Տաթև Ասատրյանի հետ ենք նոր աշխատանքներ սկսել: «Արևիկ» խմբի համար երկու երգ եմ գրել, այդ երեխաների հետ եմ շատ սիրով աշխատել, որովհետև շուկայական հարաբերություն չկար...
     Իսկ Ամերիկայում համագործակցում եմ լիբանանահայ կոմպազիտոր Գի Մանուկյանի հետ: Միասին աշխատել ենք ոչ հայ ծագումով երգիչների և երաժիշտների հետ: Համագործակցություններ կան նաև այլազգի ներկայացուցիչների, Լատինական Ամերիկայի երաժիշտների և երգիչների հետ:
    
     - Արամ անդրադառնանք առաջիկա համերգին: Կրկին հանդիպելու եք հայ հանդիսատեսի հետ, ինչպես նաև զուգերգ եք ներկայացնելու Ձեր աղջկա՝ Լիայի հետ: Ի՞նչ զգաղոցություններ ունեք:
    
    
- Հանդիսատեսի հետ հանդիպելը հուզիչ է, ես ինձ պատրաստում եմ այդ հանդիպմանը: 15 տարի չլինել բեմում ու մի օր որոշել, որ երգելու ես, հեշտ բան չէ: Իսկ աղջկաս հետ հանդես գալն ավելի պարտավորեցնող է: Լիան երգել շատ է սիրում, այս երգն էլ գրվել է երկուսիս համար: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Ինքն էլ աղջիկ ունի և մենք իրար այդ առումով լավ հասկացանք, Ավետի մոտ դա միանգամից ստացվեց: Աղջիկս էլ սիրել է այդ երգը: Ուզում եմ խոսել նաև համերգի երաժիշտներից. գրեթե բոլորն այն մարդիկ ենք, որոնց հետ նախկինում տարբեր երգերի ժամանակ աշխատել եմ: Ներողություն եմ խնդրում նաև այն երգիչներից, որոնք դուրս մնացին համերգից: Չկարողացանք բոլորին ընդգրկել, բայց կարծում եմ դա էլ պատճառ կհանդիսանա, որ այս համերգը շարունակական լինի նաև մյուս տարիներին: Ինձ թվում է հետաքրքիր համերգ է սպասվում, բոլորին հրավիրում եմ:
    
     Հեղինակ՝ Վարդուհի Սարգսյան

13472 | 0
Facebook