Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ներսես Պողոսյանի կողքի խցում տեղափոխել են մի անձնավորության, որը հայհոյել, սպառնացել է իմ պաշտպանյալին». Արայիկ Պապիկյան

13:10, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
«Ներսես Պողոսյանի կողքի խցում տեղափոխել են մի անձնավորության, որը հայհոյել, սպառնացել է իմ պաշտպանյալին». Արայիկ Պապիկյան

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:
     22 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի:
     Պաշտպանները միացել են նիստը հետաձգելու Արայիկ Պապիկյանի միջնորդությանը: Թեև դատավորն ու մեղադրող կողմն առարկել են միջնորդությունը` փորձելով շարունակել դատավարությունն, այանուամենայնիվ, քիչ անց Շտապօգնություն է հրավիրվել դատարան:
     Պաշտպան Արայիկ Պապիկյանը լրագրողներին ասել է, որ Ներսես Պողոսյանի մոտ նախօրեին արգելված իր է հայտնաբերվել, ինչը կասկածելի է: «Ինչպես կարող էր դա հայտնվել Ներսես Պողոսյանի մոտ»,- իր տարակուսանքն է հայտնել պաշտպանը և պատմել, որ Ներսես Պողոսյանի պատժախցի կողքի խուց են տեղափոխել մի անձնավորության, որը տևական ժամանակ, հայհոյել, սպառնացել է իր պաշտպանյալին և նրա ընտանիքի անդամներին: «Հետո արգելված իր են հայտնաբերել։ Ես կարծում եմ, որ այդ անձը չէր կարող պատահաբար հայտնվել կողքի խցում, գուցե դա արվել է նրա համար, որ Ներսես Պողոսյանը դադարեցնի հացադուլը: Ինձ նույնիսկ երեկ թույլ չեն տվել տեսակցել իմ պաշտպանյալի հետ` հայտարարելով, թե դա արվում է անվտանգության առումով»։
     Նշենք, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

3363 | 0
Facebook