Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Տղամարդու դավաճանությունն ապացուցում է, որ նա սիրում է կնոջը

18:29, հինգշաբթի, 14 հունիսի, 2012 թ.
Տղամարդու դավաճանությունն ապացուցում է, որ նա սիրում է կնոջը

ԱՄՆ-ում լույս է տեսել մի սկանդալային գիրք` ''Մենամուսնության անդունդը. տղամարդիկ, սերն ու դավաճանությունները'': Դրա հեղինակը` սոցիոլոգիայի պրոֆեսոր Էրիկ Անդերսոնը պնդում է, որ տղամարդը դավաճանում է ոչ թե այն պատճառով, որ դադարել է սիրել կնոջն, այլ, հակառակը, սիրում է նրան:

Այս եզրահանգմանը հեղինակը եկել է 120 տղամարդկանց շրջանում կատարած հարցումների արդյունքում: Նրանցից շատերն արտամուսնական կապեր էին փնտրում ամուսնական կյանքում ձանձրույթի պատճառով, բայց շարունակում էին կնոջ հանդեպ ջերմ զգացմունքներ ունենալ: Սիրուհիները նրանց համար ավելին էին, քան զուգընկեր` սեքսի համար:

Էրիկ Անդերսոնի կարծիքով` մենամուսնությունը (մոնոգամիա) մերօրյա ընտանիքների ամենակարևոր խնդիրներից է: Տաքարյուն տղամարդիկ ստիպված դավաճանում են կանանց` ընտանիքում խաղաղություն պահպանելու նպատակով:

10551 | 5
Facebook