Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Իզաբելլա Յայլյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

20:50, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտ. Իզաբելլա Յայլյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 58 կգ քաշային մինչև 23 տարեկան ծանրորդուհիները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 2014 և 2015 թվականների երիտասարդների Եվրոպայի չեմպիոնուհի Իզաբելլա Յայլյանը նվաճեց բրոնզե մեդալ: Մեր ծանրորդուհին, պոկելով 85 կգ և հրելով 110 կգ, երկամարտում գրանցեց 195 կգ արդյունք: Իզաբելլան փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում և փոքր արծաթե մեդալ` հրումում:

Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ռումինիայի ներկայացուցիչ Մադալինա Բյանկա Մոլյեն՝ երկամարտի 203 կգ արդյունքով: Արծաթե մեդալ նվաճեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վերոնիկա Իվասյուկը՝ երկամարտի 202 կգ արդյունքով: Իվասյուկը hրում վարժությունում նույնպես գրանցեց 110 կգ արդյունք, սակայն Յայլյանն առաջինն էր գրանցել այդ արդյունքն, ինչի շնորհիվ նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փոքր բրոնզե մեդալ էր նվաճել Հրայր Հովհաննիսյանը՝ մինչև 20 տարեկանների պայքարում:

Իզաբելլա Յայլյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

3271 | 0
Facebook