Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալթայում պայթյունի հետևանքով զոհվել է «պանամական փաստաթղթերը» հետաքննող լրագրողը

11:20, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Մալթայում պայթյունի հետևանքով զոհվել է «պանամական փաստաթղթերը» հետաքննող լրագրողը
     Մալթայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան, ով «պանամական փաստաթղթերի» հիման վրա իր երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսքաթին մեղադրել է կաշառակերության համար:
     Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է: The Times of Malta պարբերականը գրում է, որ դեպքից մի քանի օր առաջ լրագրողը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով իր հասցեին ուղղված սպառնալիքների մասին:
     Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսքաթը մեկնաբանել է լրագրողի մահը՝ այն «բարբարոսական հարձակում» անվանելով: Նա հայտարարել է, որ խնդրել է ԱՄՆ-ի Դաշնային բյուրոյին օգնել հետաքննել տեղի ունեցածը:
     Հիշեցնենք, որ անցած տարի հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակեց, այսպես կոչված, «Պանամական արխիվը», որում տվյալներ կային աշխարհի մի քանի երկրների վերնախավի կաշառակերության մասին:
     Կարուանա Գալիցիան դրանց հիման վրա հայտարարել էր, որ երկրի վարչապետի կինն օֆշորային ընկերություն ունի, որի միջոցով Ադրբեջանի իշխանություններից գումարներ է ստացել:
Մալթայում պայթյունի հետևանքով զոհվել է «պանամական փաստաթղթերը» հետաքննող լրագրողը
10132 | 1
Facebook