Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Թանկյանի հեղինակած սիմֆոնիան` հայ հանդիսատեսի դատին

13:05, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
Սերժ Թանկյանի հեղինակած սիմֆոնիան` հայ հանդիսատեսի դատին

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում` հոկտեմբերի 19-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։ Ինչպես նշել է Թանկյանն` իր համար պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարում է իր հեղինակած սիմֆոնիան: Երաժիշտն այն գրել է մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ:
     «Հույս ունեմ, որ կհավանեք «Օրկայի» չորս բաժինները»,- ասել է Սերժ Թանկյանը:
     Հոկտեմբերի 19-ին խաչատրյանական փառատոնի համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգա վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանը։

2818 | 0
Facebook