Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոմալիում ավելի քան 80 մարդ պայթյունի զոհ է դարձել

15:30, կիրակի, 15 հոկտեմբերի, 2017 թ.
Սոմալիում ավելի քան 80 մարդ պայթյունի զոհ է դարձել
     Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյունի հետևանքով 85 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը վիրավոր է, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Ավելի վաղ հաղորդվել է 53 զոհի մասին:
     Շաբաթ օրը քաղաքի մարդաշատ փողոցներից մեկում Safari հյուրանոցի մոտակայքում ականապատված մեքենա է պայթեցվել: Ոստիկանության կարծիքով՝ ահաբեկչության թիրախը հենց հյուրանոցն էր:
     Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: Տեղի իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:
     Ոստիկանությունն ահաբեկչության համար պատասխանատու է համարում տեղի «Աշ-Շաբաբ» խմբավորմանը:
5688 | 0
Facebook