ՀՀԿ ԳՄ նիստից հետո Արմեն Աշոտյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ Սերժ Սարգսյանը Ժնևում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Հայաստանի տեսակետները գիտեք արցախյան կարգավորման հետ կապված, վերջերս Հայաստանի նախագահն է ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել դրանք։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ, հավատարիմ լինելով բանակցային ձևաչափին, նախագահը մասնակցելու է այդ հանդիպմանը»,- նշեց Աշոտյանը։