Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վերջապես կարող եմ նորմալ կյանքով ապրել». Ռուբեն Մաթևոսյանը` բնակարան ստանալու մասին

15:35, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
«Վերջապես կարող եմ նորմալ կյանքով ապրել». Ռուբեն Մաթևոսյանը` բնակարան ստանալու մասին

Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանու որոշումներով բնակարաններ կստանան ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Մաթևոսյանը նշեց, որ այդ բնակարանն իրեն իսկապես անհրաժեշտ էր:
     «Այդ կարիքը շատ խիստ կար, բայց չեմ կարող բարձրաձայնել, բաներ կան, որ չի կարելի բարձրաձայնել: Կարողանում էի գոյատևել, բայց շատ շնորհակալ եմ, որ վերջապես կարող եմ նորմալ կյանքով ապրել»,- ասաց Ռուբեն Մաթևոսյանը:
     Ձայնագրություններ, նկարահանում, նոր երգեր. Ռուբեն Մաթևոսյանն այս պահին զբաղված է այն ամենով, ինչն անհրաժեշտ է արվեստագետին: «Սիրում եմ հավատարիմ մնալ իմ ուխտին, հետևել ազգային երգի նորմալ ընթացքին, պրոպագանդել այն, ինչ անհրաժեշտ է, և թույլ չտալ, որպեսզի ծրագրերում տեղ գտնի այն, ինչ պետք չէ: Ես շատ եմ սիրում իմ գործը, 56 տարի աշխատել եմ և ունեմ համապատասխան փորձ՝ հասկանալու` ինչը կարելի է, ինչը` ոչ»,- նշեց նա:

9149 | 2
Facebook