Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Չապլին Մարգարյանն 9 ամսվա ծառայող էր

14:20, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
Չապլին Մարգարյանն 9 ամսվա ծառայող էր
     Հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած
     շարքային Չապլին Արմենի Մարգարյանն Արմավիրի մարզի Արմավիր գյուղից էր: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանն ասաց, որ Չապլինը ծառայության էր զորակոչվել հունվարին: «Շատ լավ ընտանիքից էր, շատ լավ երեխա էր, սպորտսմեն տղա էր, թե դպրոցում էր հարգված, թե գյուղում: Շատ ափսոս: Նաև նվիրված զինվոր էր: Այս 8-9 ամսվա ընթացքում բազմաթիվ անգամներ խրախուսվել է ղեկավարության կողմից, արձակուրդ են տվել, եկել է տուն»,- ասաց Ռաֆիկ Մարգարյանը:
     Զոհված զինծառայողն ունի նաև երկու եղբայր, որոնցից մեկն՝ անչափահաս: Ծնողներն ամուսնալուծված են, երեխաները հոր խնամքի տակ են գտնվում:
5367 | 1
Facebook