Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչո՞ւ է թանկացել մսամթերքը. պարզաբանում է գյուղնախարարը

13:35, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
Ինչո՞ւ է թանկացել մսամթերքը. պարզաբանում է գյուղնախարարը
     Ինչո՞ւ է թանկացել մսամթերքը. այս հարցի պատասխանն են լրագրողներն այսօր փորձել պարզել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից: «Ոչխարի մսի թանկացման պատճառը խոտի պակասը չէր, դա տնտեսության իրավիճակ էր, որովհետև ոչխարի միսն արտահանվում էր, իսկ դա լավ է անդրադառնալ ոչխարաբուծության զարգացման համար, քանի որ ունենք այդ ներուժը: Խոզի մսի թանկացումը կապված է դրսի շուկայի հետ, իսկ տավարինը եղել է 100-150 դրամ... Կերի թանկացումն, արտահանումը, սպառումը՝ հաշվի առնելով տուրիզմի աճը, նաև ռեստորանային ոլորտի շրջանառության աճը բերել է դրան: Շուկան կկարգավորվի. տուրիստական սեզոնը գնում է նվազման, կիջնի, հետո կգա Նոր տարի, նորից պահանջարկը կաճի....արտառոց ոչ մի բան չկա»:
     Վերջին օրերին պարենամթերքի, մասնավորապես՝ կաթնամթերքի ու մսամթերքի զգալի գնաճը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել հասարակության շրջանում: Շատերը կարծիք են հայտնում, որ թանկացումները կհանգեցնեն հանրային ընդվզման:
     Խնդրի հետ կապված հարցում էր անցկացրել նաև MAMUL.am-ը:
4592 | 0
Facebook