Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամոթ է, որ Ռալֆ Յիրիկյանը կոչում ստանա Երևանը քանդող Տարոն Մարգարյանի կողմից». «Երկիր ծիրանի»

12:40, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
«Ամոթ է, որ Ռալֆ Յիրիկյանը կոչում ստանա Երևանը քանդող Տարոն Մարգարյանի կողմից». «Երկիր ծիրանի»
     Ինչպես արդեն հայտնել էինք, Էրեբունի-Երևան տոնակատարության առթիվ Երևանի ավագանու արտահերթ նիստում մի խումբ գործիչների շնորհվեցին Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ։ Այսպես, Երևանի պատվավոր քաղաքացի կոչման արժանացան ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
     Հիմնական ընդդիմախոսները «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն էին, ովքեր այդ գործիչների մասին խոսելիս՝ նշում էին հետևյալը. «Կոչումներն արդեն արժեզրկվել են, որովհետև տրվում են պատեհ-անպատեհ ու այն մարդկանց կողմից, ովքեր քանդում են Երևանը: Մենք բնավ դեմ չենք այս անձանց վաստակը ճանաչելուն, բայց նրանք ի՞նչ են արել այս կոչման համար: Այս մարդիկ ժամանակին լռում էին ու հիմա էլ լռում են, դրա համար են այս կոչումն ստանում, մինչդեռ բոլորս տեսնում ենք՝ ինչպես է քաղաքը քանդվում: Ամոթ է, որ նման վաստակաշատ մարդիկ, այդ թվում նաև Ռալֆ Յիրիկյանը, կոչում ստանա Երևանը քանդող Տարոն Մարգարյանի կողմից»,- Խաչատրյանը:
     ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն արձագանքեց. «Տպավորություն է, ոնց որ Ադրբեջանում նիստի լինեմ։ Ինչպե՞ս կարելի է հարցականի տակ դնել այս անձանց գործունեությունը»:
     Իսկ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը «Երկիր ծիրանի» խմբակցության անդամին այսպես ասաց. «Դե վեր ընգի տեղդ, տո»:
3661 | 0
Facebook