Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչ զինատեսակներ Բելառուսը կարող է վաճառել Ադրբեջանին

16:25, երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2017 թ.
Ինչ զինատեսակներ Բելառուսը կարող է վաճառել Ադրբեջանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարները:
     Հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է. «Ոչ մեկի առջև արդարանալ չեմ ցանկանաում: Միայն մի բան եմ ցանկանում ասել, որ մեր հարաբերությունները չեն խաթարի միջազգային ոչ մի պայմանագիր, Անվտանգության խորհրդիի և ՄԱԿ-ի ոչ մի հռչակագիր»: Նա նշել է, որ Բելառուսի պարտքն է, որ ադրբեջանցիներն ապրեն անվտանգության պայմաններում:
     «Բելառուսը շատ բան է արել Ադրբեջանի պաշտպանական համակարգի ամրապնդման համար՝ արդիականացնելով ՀՕՊ համակարգերը՝ մասնավորապես C200 և C125, «Բուկ» զենիթահրթիռային համալիրները»,- ասել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը:
     Նա նշել է, որ այս ամենից բացի, Բելառուսն Ադրբեջանին կարող է մատակարարել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անօդաչու սարքեր, հնարավոր է՝ նաև հարվածային: Նաև անվային բազաներ, քարշակներ, օպտիկական թիրախներ, կապի միջոցներ: Ադրբեջանում այժմ բելառուսական ռազմամեքենաներ են հավաքվում և այդ համագործակցությունն էլ ավելի է ընդլայնվելու:
     Փորձագետը նշել է, որ ավելի վաղ Բելառուսը մեծ քանակությամբ զրահատեխնիկա է տրամադրել Ադրբեջանին, այժմ հասել է դրանց արդիականացման փուլը:
     «Ռուսաստանը Հայաստանին «Իսկանդերներ» է տրամադրել, հավասարակշռություն պահպանելու համար հնարավոր է, որ Բելառուսն Ադրբեջանին տրամադրի համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգեր»,- ասել է Ալեսինը:
     Նա համոզմունք է հայտնել, որ այդ մատակարարումները համաձայնեցված են Ռուսաստանի հետ, որը վերահսկողի դեր ունի տարածաշրջանում:

6673 | 4
Facebook