Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն նշել է Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրման վերսկսման պայմանները

14:05, երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն նշել է Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրման վերսկսման պայմանները
     Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը հայտարարել է, որ թուրք քաղաքացիների համար վիզաների տրամադրման վերսկսումը կախված է երկկողմ բանակցությունների արդյունքներից: Այս մասին ասվում է Անկարայում ամերիկյան դեսպանատան կայքում, փոխանցում է Lenta.ru-ն:
     «Մենք հուսով ենք, որ դա երկար չի տևի, սակայն մենք չենք կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի հարցի լուծման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
     Հայտարարության մեջ նշվում է նաև, որ թուրք քաղաքացիների համար վիզաների տրամադրման դադարեցումը չի նշանակում, որ արգելվում է նրանց մուտքն ԱՄՆ:
4627 | 0
Facebook