Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր անվանում, էդ ժամանակ կոռեկտությունը մոդա չէ՞ր». Փաշինյան

11:55, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
«Երբ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր անվանում, էդ ժամանակ կոռեկտությունը մոդա չէ՞ր». Փաշինյան
     «ՀՀԿ-ականներն անընդհատ խոսում են քաղաքական կոռեկտությունից, թե ով է խախտել, բայց իրենք հակառակն են անում: Երբ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր անվանում, էդ ժամանակ կոռեկտությունը մոդա չէ՞ր: Քաղաքական կոռեկտությունը ո՞րն ա, որ մենք ասում ենք՝ Սերժ Սարգսյան, կոռեկտ չէ՞, պիտի ասենք՝ Սերժիկ Սարգսյա՞ն: Ո՞վ է քաղաքական կոռեկտության դասեր տալիս: Հիմա այդ ֆոնի վրա ուզում են որոշակի շրջանակ ապահովել, որից դուրս քննարկումներ դուրս չգան: Ոչ, մենք ենք որոշում՝ դրանք ինչպես տեղի ունենան: Եթե որևէ մեկն ուզում է մեր բանավեճում պատշաճ ներկայանալ, թող մտածի իր քաղաքական ցենզը բարձրացնելու մասին»,- Աժ ճեպազրույցների ժամին, շարունակելով Գեղամյան-Փաշինյան բանավեճի թեման, ու անդրադառնալով ՀՀԿ-ականների գնահատականներին, ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:
4292 | 0
Facebook