Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Samsung-ը հակահարված է տալիս Apple-ին՝ ներկայացնելով ծալովի Galaxy X-ը

11:35, կիրակի, 08 հոկտեմբերի, 2017 թ.
Samsung-ը հակահարված է տալիս Apple-ին՝ ներկայացնելով ծալովի Galaxy X-ը

Samsung-ը պատրաստում է iPhone X-ի՝ առավել քան արժանի հակառակորդին: Ճկուն Galaxy X-ն արդեն անցել է սերտիֆիկացումը Հարավային Կորեայում և պաշտոնապես կներկայացվի 2018-ին:
     Փորձագետները կարծում են, որ Samsung-ը Galaxy X-ը կբերի Լաս Վեգաս՝ տարվա առաջին տեխնոլոգիական CES ցուցահանդեսին, որը տեղի կունենա հունվարի 9-ին: Այն կթողարկվի սահմանափակ՝ 100 հազար օրինակով: Դրա գնի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
     Ինսայդերները պնդում են, որ այն կլինի ծալովի: Կստանա անշրջանակ էկրան՝ կողմերի 2:1 հարաբերակցությամբ, որը կծալվի մեջտեղից: Մինչ օրս նմանատիպ սարքեր զանգվածային արտադրության չեն դրվել, թեև որպես նախատիպ՝ ցուցադրվել են բազմիցս:
     Միանգամայն հնարավոր է, որ ճկուն սմարթֆոնի ողջ արտադրաքանակը դուրս չգա Հարավային Կորեայի սահմաններից: Նորույթի ճակատագիրը կախված կլինի առաջին օգտատերերի արձագանքից: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա համաշխարհային շուկա այն դուրս կգա 2019-ին:
     Հիշեցնենք, որ 2018-ի փետրվարի 25-ին Samsung-ը պետք է ցուցադրի Galaxy S9-ն ու Galaxy S9+ -ն, իսկ օգոստոսին՝ նոր Note 9-ը:

13532 | 0
Facebook