Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան ռուսական С-400 համակարգեր կգնի

11:00, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիան ռուսական С-400 համակարգեր կգնի

Սաուդյան Արաբիան համաձայնել է Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնել, փոխանցում է Al Arabiya հեռուստաալիքը:
     Նման համաձայնության երկու երկրները հասել են Մոսկվա Սաուդյան Արաբիայի թագավորի այցի շրջանակներում: Հոկտեմբերի 5-ին Մոսկվայում Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ են վարել:
     Դա Ռուսաստան Սաուդյան Արաբիայի թագավորի առաջին այցն է եղել: Նրանք նաև մի շարք տնտեսական համաձայնագրեր են ստորագրել և պայմանավորվել համագործակցել նավթային համաշխարհային շուկայում կայունության հասնելու համար:

4709 | 0
Facebook