Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը պատրաստվում է գալիք շաբաթ խզել Իրանի հետ միջուկային գործարքը. ԶԼՄ-ներ

11:40, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Թրամփը պատրաստվում է գալիք շաբաթ խզել Իրանի հետ միջուկային գործարքը. ԶԼՄ-ներ
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արդեն գալիք շաբաթ խզել Իրանի հետ միջազգային միջուկային գործարքը: Այս մասին նախագահն անձամբ է հայտարարել, փոխանցում է The Washington Post-ը:
     «Մենք չպետք է Իրանին թույլ տանք միջուկային զենք ստանալ: Իրանի ռեժիմը հովանավորում է ահաբեկչությունն ու բռնություն է առաքում»,- հայտարարել է Թրամփը:
     Թրամփը համոզմունք է հայտնել, որ Իրանը չի հետևում գործարքի կետերին, ուստի Վաշինգթոնը պետք է վերջ դնի Թեհրանի միջուկային հավակնություններին:
8357 | 4
Facebook