Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շարմազանովը զրուցել է Գեղամյանի ու Փաշինյանի հետ

17:00, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Շարմազանովը զրուցել է Գեղամյանի ու Փաշինյանի հետ
     «Զրուցել եմ և պարոն Փաշինյանի, և պարոն Գեղամյանի հետ: Եվ իմ անունից, և իմ կուսակցության անունից մի բան կարող եմ ասել՝ պատգամավորների կողմից ցանկացած ոչ կոռեկտ պահվածք՝ բռունցքներով խնդրի լուծում, անձնական վիրավորանք, անկախ նրանից՝ նրանք ընդդիմադիր, թե իշխանական խմբակցության անդամ են, անընդունելի է: Ես՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, շահագրգռված եմ, որպեսզի այսուհետ որևէ նման դեպք մեզ մոտ չկրկնվի: Ես չգիտեմ՝ կռվել են, թե՞ ոչ: Չեմ պատրաստվում հրապարակել այն, ինչը խոսել եմ նրանց հետ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասել է Էդուարդ Շարմազանովը:
     Տեղեկացնենք, որ «Ելք»-ը պատրաստվում է դիմել էթիկայի հանձնաժողով:
4589 | 1
Facebook