Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, նրան մոտեցավ Արտաշես Գեղամյանը․․․». լրագրողը մանրամասներ է ներկայացնում

14:45, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
«Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, նրան մոտեցավ Արտաշես Գեղամյանը․․․». լրագրողը մանրամասներ է ներկայացնում

Այսօր արտառոց միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի միջանցքում: Ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` «Ֆեյսբուքում» արած հայտարարության, իր վրա հարձակվել և բռունցքներով հարվածել է ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
     Վերջինը լրագրողների հետ զրույցում հերքել էր այդ հայտարարությունն՝ ասելով, որ «եթե ես բռունցքներով հարձակվեի որևէ մեկի վրա, համոզված եղեք, իրեն հիվանդանոց կտանեին»։
     «Հայկական ժամանակ»-ի ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողներից մեկը մանրամասներ է փոխանցել միջադեպի վերաբերյալ` նշելով, թե ինչպես է կատարվել այդ գործողությունը:
     «Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, աստիճաններով իջնում էր, նրան մոտեցավ Արտաշես Գեղամյանը և ասաց, որ էլ իր մասին բաներ չխոսի, իսկ Փաշինյանը պատասխանեց, որ նա իրավունք չունի իր փոխարեն որոշում կայացնի: Այս խոսքերի վրա Գեղամյանը բռունցքով հարվածեց Փաշինյանին և սկսվեց քաշքշուկ: Ես չհասցրեցի տեսանկարահանել, քանի որ նրանց էի փորձում բաժանել»,- փոխանցել է լրագրողը:

10013 | 0
Facebook