Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սուպեր մամա 2»-ը նկարելու համար Հայկ Մարությանը վաճառեց ավտոմեքենան. կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը

12:35, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
«Սուպեր մամա 2»-ը նկարելու համար Հայկ Մարությանը վաճառեց ավտոմեքենան. կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը

Երկու տարի անդադար աշխատանքի արդյունքում ստեղծվեց Վահագն Խաչատրյանի և Արման Մարությանի «Սուպեր մամա 2» ֆիլմը, որի համար Հայկ Մարությանը ստիպված եղավ վաճառել սեփական ավտոմեքենան:
     «Բոլորի մոտ տպավորություն է, որ ֆիլմ ստեղծելիս ամենաբարդը նկարահանումների պրոցեսն է, այնինչ` ճիշտ հակառակն է»,- անկեղծանում է Հայկ Մարությանն, ում խոսքով` ամենաբարդը նախապատրաստական աշխատանքներն են, որոնք երբեմն տարիներ են տևում:
     Ֆիլմի բյուջեն երկու անգամ գերազանցել է նախորդին: «Մեր անձնական գումարներն ենք ներդրել, այս անգամ ավտոմեքենաս եմ վաճառել, իսկ պակասորդ գումարը լրացրել ենք վարկով` ի ուրախություն բանկերի»,- պատմեց Հայկը: Նրա խոսքով` ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 400 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
     Հաջորդ անգամ ի՞նչ եք վաճառելու՝ MAMUL.am-ի թղթակցի հարցին ի պատասխան Հայկը նշեց, որ հույս ունի, որ այս ֆիլմն այնքան հաջողություն կբերի, որ հաջորդի համար ստիպված չի լինի որևէ բան վաճառել:
     «Սուպեր մամա 2» Ֆիլմն առաջին մասի տրամաբանական շարունակությունն է: «Եթե առաջինն ավելի ռոմանտիկ կատակերգություն էր, սա ավելի շատ արկածային կինո կատակերգություն է: Այս անգամ շեշտը դրել ենք հումորի և արկածների վրա»,- նշեց Հայկ Մարությանը:

«Սուպեր մամա 2»-ը նկարելու համար Հայկ Մարությանը վաճառեց ավտոմեքենան. կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը
«Սուպեր մամա 2»-ը նկարելու համար Հայկ Մարությանը վաճառեց ավտոմեքենան. կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը

     Ֆիլմը խոսում է ընտանիքի կարևորության, հայր և որդի փոխհարաբերությունների մասին, ինչպես որդին դժվար պահին կաող է օգնել հորը և ինչպես կարող է ամուսինը զոհել իրեն հանուն կնոջ և ընտանիքի: «Սուպեր մամա 2»-ում ընտանիքի սերը հաղթահարում է բոլոր խնդիրները:
     Ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում կանանց գաղութում: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը, Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը և այլք:
     Գարիկ Պապոյանն, ով ներկայանում է կնոջ կերպարով խոստովանում է, որ շատ դժվար համակերպվեց:
     «Հիմա իրոք հասկանում եմ ինչ դժվար է շպարված աղջիկ լինել ու չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի է ապրել այդքան շպարով, անընդմեջ թարմացնել շրթներկը: Ամենաբարդը կերպարի ձայնը կերտելն էր, բայց պարզվեց հատուկ մեթոդ կա տղայի ձայնը աղջկա դարձնելու, և անգամ դրա համար դասընթացներ կան, որից մի քանի անգամ օգտվեցի, մինչև որ ստացվեց: Մի քանի անգամ կանացի կերպարով հանդես եկել էի, բայց սահմանափակվել էի կեղծամով ու կիսաշրջազգեստով, իսկ 13 ժամ անընդմեջ շրթներով և այդ կեղծամով լինել, այն էլ` 40 աստիճան տաքության ժամանակ, նման բան չէր եղել ու հույս ունեմ այլևս չի լինի»,- նշեց Գարիկը:
     Ֆիլմի պրեմիերան կկայանա այսօր` հոկտեմբերի 5-ին, Մոսկվա կինոթատրոնում, որից հետո այն կցուցադրվի մեծ էկրաններին: Ֆիլմը կցուցադրվի նաև Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Արցախում:
«Սուպեր մամա 2»-ը նկարելու համար Հայկ Մարությանը վաճառեց ավտոմեքենան. կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը
«Սուպեր մամա 2»-ը նկարելու համար Հայկ Մարությանը վաճառեց ավտոմեքենան. կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը

     Հեղ.` Անի Մնացականյան

13174 | 0
Facebook