Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պարզվել է սպիտակագլուխ անգղերին որսացող անձանցից երկուսի ինքնությունը

11:15, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Պարզվել է սպիտակագլուխ անգղերին որսացող անձանցից երկուսի ինքնությունը

Հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին:
     Քիչ առաջ, Ոստիկանության լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը «Ֆեյսբուք» սոցցանցում գրառում է արել` տեղեկացնելով, որ պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան:
     «Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
     Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:
     Հանգամանքները պարզվում են:
     Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- գրել է Ջանոյանը:

10222 | 0
Facebook