Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ահազանգ. Հայաստանում որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր

22:20, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
Ահազանգ. Հայաստանում որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր
     Համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում տղամարդիկ ցուցադրում են իրենց որսը: Էկոնյուզ.am-ը գրում է, որ սպանված թռչուններն, ամենայն հավանականությամբ, սպիտակագլուխ անգղեր են՝ գրանցված Կարմիր գրքում: Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է:
     Բնապահպան ակտիվիստները հորդորում են ՀՀ բնապահպանության նախարարությանը, ոստիկանությանը շտապ զբաղվել խնդրով՝ պարզել լուսանկարներում երևացող անձանց (ավտոմեքենայի պետհամարանիշը տեսանելի է), նրանց գտնվելու վայրը, լուսանկարների ժամանակագրությունը և այլն:
Ահազանգ. Հայաստանում որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր
Ահազանգ. Հայաստանում որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր

     Քիչ առաջ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանն ասաց, որ տեսչական մարմինն զբաղվում է այդ հարցով. հավանաբար վաղը որոշակի պարզաբանում կներկայացվի:
10288 | 7
Facebook