Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առինջ մոլ»-ի տնօրենը հերքում է տաղավարները վճարովի դարձնելու լուրերը

16:50, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
«Առինջ մոլ»-ի տնօրենը հերքում է տաղավարները վճարովի դարձնելու լուրերը

«Իմ մոտ մարդիկ շատ ուրախ աշխատում են, դաժե ոչ մեկի մտքով չի անցնում շուկայից գնալ, ու մենք չենք պատրաստվում ինչ-որ արենդա, ինչ-որ գումար վերցնել ժողովրդից»,- ի պատասխան MAMUL.am-ի թղթակցի հարցին` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում հոկտեմբերի 1-ից տաղավարները վճարովի են դարձել, վստահեցրեց կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը:
     Տեղեկացնենք, որ Armtimes.com-ը տեղեկություն էր հրապարակել առ այն, որ «Առինջ մոլ»-ում լարված իրավիճակ է. տաղավարները վճարովի են դառնում, իսկ առևտրականներն արդեն մտածում են՝ եթե բարձր լինի տաղավարի արժեքը, հեռանալ առևտրի կենտրոնից: Տեղեկությունները, որ տաղավարները դառնում են վճարովի, չէր հերքել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
     «Մի հատ եկեք, խոսացեք, տեսեք, եթե ժողովուրդը դժգոհ է, խնդրեմ` գրեք, պրոբլեմ չկա, բայց եթե ժողովուրդն ուրախ աշխատում է, պետք չի էլի էդպիսի տեղեկություններ տարածել, մարդկանց մեջ ինչ-որ պանիկա գցել, աժիոտաժ ստեղծել… թողեք աշխատեն` ընտանիքները պահեն»,- խորհուրդ տվեց կենտրոնի տնօրենը` հավելելով, որ թեև Գագիկ Ծառուկյանն առևտրականներին խոստացել էր, որ անվճար կաշխատեն երեք տարի, սակայն «եթե ժողովրդի վիճակը վատ լինի, կարող է մի տարի էլ երկարացնել»:

5551 | 0
Facebook