Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը չափազանց վտանգավոր է». Արտակ Զեյնալյան

15:35, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
«Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը չափազանց վտանգավոր է». Արտակ Զեյնալյան
     «Մի անեկդոտ կա խաչմերուկը կարմիր լույսի տակով անցնողի վերաբերյալ: Բացատրում է, որ ինքն ուժեղ կամքի տեր անձնավորություն է ու կարմիրի տակով անցնում է, հետո հաջորդ խաչմերուկին կանգ է առնում կանաչ լույսի տակ ու մտածում է՝ գուցե այդպիսի անձնավորություն էլ այն կողմի՞ց է գալիս»,- ելույթն այսպես սկսեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Մենք գաղտնի պայմանագիր ենք ունեցել կամ 2001-ից, կամ 1997-ից:
     Իսկ գուցե այսպիսի պայմանագիր կա նաև Թուրքիայի ու Ադրբեջանի՞ հետ: Թույլ տվեք հիշեցնել, որ միջազգային ակտը գաղտնի լինել չի կարող: Եթե վերոնշյալ թվականներին այդպիսի իրավական ակտ է ստորագրվել, լրջագույն խնդիր է»,- շարունակելով խոսքն ասաց պատգամավորն՝ անդրադառնալով «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈւ ու ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագրին՝ այն համարելով չափազանց վտանգավոր:
Տեսանյութն՝ 1in.am-ի
4019 | 1
Facebook