Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր երեխաներն առանց որևէ խնդրի կարող են մնալ մանկապարտեզներում մինչև 17։30». Արայիկ Հարությունյանը՝ ծնողներին

13:05, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
«Ձեր երեխաներն առանց որևէ խնդրի կարող են մնալ մանկապարտեզներում մինչև 17։30». Արայիկ Հարությունյանը՝ ծնողներին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` ներկայացնելով թիվ 83 մանկապարտեզի հետ կապված մի խումբ ծնողների բողոքը: Վերջինները նշել են, որ վերոնշյալ մանկապարտեզում դաստիարակաները հորդորում են երեխաներին տուն տանել սահմանված ժամից՝ 17:30-ից շուտ: «Այսօր եղել եմ 83 մանկապարտեզում, ուր, ըստ այս խմբի գրառումների, դաստիարակները հորդորում են (ստիպում են) երեխաներին տուն տանել սահմանված ժամից՝ 17:30-ից շուտ: Չեմ ուզում միանշանակ պնդել, որ այդ պնդումները ճիշտ են, բայց խմբերի մեծ մասում 16:40-ի դրությամբ խմբերի 2/3-ը բացակայում էին, խմբերից մեկում կար մեկ երեխա՝ 22-ից: Փոխտնօրենն ու դաստիարակները միաբերան պնդում էին, որ սա արտառոց դեպք է, հնարավոր է եղանակի հետ կապված լինի: Դասացուցակով կար մի խումբ, որը 15:40-ից մինչև 17:30 պետք է տեղում լիներ, բայց խումբը չկար»,- գրել է Ա. Հարությունյանը` տեղեկացնելով, որ հարցը կբարձրացվի քաղաքապետարանի՝ ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ:
     Ավագանու «Ելք» խմբակցության անդամը նշում է, որ մանկապարտեզների գործունեության բարելավման համար ծնողների ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է, իսկ անանուն գրառումներն այդ գործին չեն օգնում: «Ուստի, մի վախեցեք բողոք ներկայացնելուց, եթե նման բան նկատում եք մանկապարտեզներում: Որևէ մեկն իրավունք չունի և չի կարող ձեր երեխային «այլ աչքով նայել» Ձեր բողոքի դեպքում»,- շարունակում է նա:
     Այնուհետև, Ա. Հարությունյանը հորդորում է ծնողներին, որպես առաջին քայլ, որևէ լումա չտալ դրամահավաքների ժամանակ ուսուցչի/դաստիարակի օրվա կապակցությամբ: «Ուսուցիչներն ու դայակներն էլ, իրենց հերթին, պետք է սովորեն պայքարել իրենց իրավունքների համար: Եթե գտնում են, որ աշխատավարձերը ցածր են, դրա համար ոչ թե պետք է խախտել Աշխատանքային օրենսգիրքն ու Նախադպրոցական կրթության մասին օրենքը և երեխաներին ժամանակից շուտ տուն ուղարկել, այլ պետք է իրենք բողոքեն աշխատավարձերի բարձրացման համար: Ոչ մի լումա չտաք որևէ դրամահավաքի ժամանակ»,- եզրափակել է պաշտոնյան:

8277 | 0
Facebook