Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանն ԱԺ-ում բարձրացրեց «Զիբիլիքսի» ու ՊՊԾ գնդի ձայների ցուցակների հարցը

10:50, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
Փաշինյանն ԱԺ-ում բարձրացրեց «Զիբիլիքսի» ու ՊՊԾ գնդի ձայների ցուցակների հարցը
     Խորհրդարանը քննարկում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունմամբ, ըստ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, կկարգավորվեն դատախազության գործունեության սկզբունքերը, դատախազության համակարգին, լիազորություններին ու դատախազական ակտերին վերաբերող, ինչպես նաև դատախազների նշանակման և ազատման կարգին, դատախազության դասային աստիճանների շնորհման կարգին առնչվող հարցերը: Կսահմանվեն դատախազի գործունեության իրավական, սոցիալական և նյութական երաշխիքները, վարքագծի կանոնները:
     Քիչ առաջ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վերջին տարիներին անընդհատ փոխվել է օրենքը, բայց էությունը նույնն է մնացել: «Կա տարածված կարծիք, որ դատախազությունը ոչ թե հանցագործությունը բացահայտող մարմին է, այլ՝ կոծկող: Հիշում եք՝ «Զիբիլիքսի» գործը, երբ «Ելք»-ի ներկայացուցիչները ՀՀԿ շտաբից դուրս բերված պարկի միջից հայտնաբերել էին փաստաթղթերի փաթեթ, որը վկայում էր ընտրակաշառքի համատարած մեխանիզմ ստեղծելու մասին: Կամ՝ ՊՊԾ գնդի գլուխգործոց ցուցակների մասին, որը գնացել էր ՀՀԿ շտաբ: Այսինքն, ոստիկանության Էրեբունու բաժնից ցուցակ էին ուղարկել, թե ՊՊԾ գնդի որ ծառայողը քանի ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար: ՀՔԾ-ն գործը կառչել էր ու պարզաբանել այսպես՝ հավաք-միջոցառման մասին ա խոսքը, թե ՊՊԾ գնդի որ ծառայողը տագնապ հնչեցնելիս քանի հոգու պետք է տեղյակ պահի: Մենք դիմել էինք նաև դատախազություն, բայց բողոքը մերժվել էր: Դե հիմա ասեք՝ ինչ փոխենք դատախազության մասին օրենքի մեջ, որ հետագայում այսպես չլինի»,- ասաց պատգամավորը:
4145 | 1
Facebook