Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայի թագավորը Կատալոնիայի իշխանությունների պահվածքն «անպատասխանատու» է անվանել

11:20, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
Իսպանիայի թագավորը Կատալոնիայի իշխանությունների պահվածքն «անպատասխանատու» է անվանել

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը դիմել է ժողովրդին՝ կապված Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեի հետ:
     Նա նշել է կատալոնական իշխանությունների «անպատասխանատվությունը» և որոշումների անօրինականությունը, հաղորդում է El Pais պարբերականը:
     Իսպանիայի թագավորը կատալոնական ինքնավարության իշխանություններին մեղադրել է երկիրը պառակտելու փորձի համար՝ հիշեցնելով, որ Մադրիդը պատասխանատու է սահմանադրական կարգի հաստատման համար:
     «Այդ իշխանությունները հայտնվել են օրենքի և ժողովրդավարության շրջանակներից դուրս՝ փորձելով կոտրել Իսպանիայի միասնականությունն ու ազգային ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ֆիլիպ VI-ը:

5755 | 3
Facebook