Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Որակազրկված հավաքականների պատճառով կփոխվեն ծանրամարտի առաջնությունների անցկացման օրերը

20:45, երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2017 թ.
Որակազրկված հավաքականների պատճառով կփոխվեն ծանրամարտի առաջնությունների անցկացման օրերը

Այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Ագապիտովը հայտնել է, որ մի շարք հավաքականների որակազրկման պատճառով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան` IWF-ը, կփոխի միջազգային առաջնությունների անցկացման օրերը: Այս դեպքում Հայաստանի հավաքականը կկարողանա մասնակցել առաջնություններին:

«Եվրոպայի 2018 թվականի առաջնությունը, որը պետք է կայանար հաջորդ տարվա մարտին, կայանալու է աշնանը` մի շարք հավաքականների որակազրկման պատճառով»,- նշել է Ագապիտովն` ավելացնելով, որ որակազրկման ժամկետն ավարտվում է 2018-ի հոկտեմբերին և Եվրոպայի առաջնությունը կկայանա հոկտեմբերի սկզբին, որպեսզի ծանրորդները ժամանակ ունենան` նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Պերուում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:

Նշենք, որ Եվրոպայի 2018 թվականի առաջնությունը պետք է կայանա մարտի 22-ից 31-ը` Անթալիայում: IWF-ի պաշտոնական կայքում փոփոխությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

4118 | 0
Facebook