Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կատալոնիայի հանրաքվեն անօրինական է». Եվրոհանձնաժողով

15:05, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2017 թ.
«Կատալոնիայի հանրաքվեն անօրինական է». Եվրոհանձնաժողով
     Իսպանիայից Կատալոնիայի անջատման մասին հանրաքվեն անօրինական է, իսկ ստեղծված իրավիճակն Իսպանիայի ներքին գործն է: Այս մասին ասվում է Եվրոհանձնաժողովի հայտարարության մեջ:
     Եվրոհանձնաժողովում նշել են, որ քվեարկությունը չի համապատասխանել իսպանական օրենսդրությանը, և դրա արդյունքները չեն կարող ընդունվել Բրյուսելի կողմից:
     Բացի այդ, Կատալոնիան՝ որպես ինքնուրույն պետական ձևավորում, չի կարող անդամակցել Եվրոմիությանը:
     «Համաձայն Իսպանիայի Սահմանադրության՝ Կատալոնիայի հանրաքվեն օրինական չէ: Այդ հարցն Իսպանիայի ներքին գործն է»,- ասվում է Եվրոհանձնաժողովի հայտարարության մեջ:
     Եվրոհանձնաժողովը նաև միասնության, կայունության, երկխոսության կոչ է արել՝ նշելով, որ «բռնությունը երբեք չի կարող գործիք լինել քաղաքականության մեջ»:
5573 | 0
Facebook