Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցվածների 61%-ի երեխաների դպրոցում ֆոնդի գումար հավաքելը պարտադիր բնույթ է կրում

20:25, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2017 թ.
Հարցվածների 61%-ի երեխաների դպրոցում ֆոնդի գումար հավաքելը պարտադիր բնույթ է կրում
     Թեև ամեն ուսումնական տարվա սկզբին ԿԳ նախարարությունը «խստիվ արգելում է» դրամահավաքությունը դպրոցներում, սակայն դա չի խանգարում, որ հանրապետության գրեթե բոլոր հանրակրթական դպրոցներում շարունակվի գանձվել «դպրոցի ֆոնդ» ասվածը: MAMUL.am-ը հարցում էր կազմակերպել՝ պարզելու արդյո՞ք երեխաների հաճախած դպրոցներում հավաքում են «ֆոնդի գումար»:
     Հարցվածների 61%-ը պատասխանել է այո, և դա պարտադիր բնույթ է կրում, 25%-ը՝ ոչ, և դա իրենց դպրոցում արգելված է: 11%-ի մոտ դա կամավոր բնույթ է կրում, իսկ 3%-ը պատասխանել է, որ հավաքում են, բայց ինքը հրաժարվում է վճարել:
11703 | 0
Facebook