Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հնդիկ ուսանողները մեքենայով գլորվել են ձորը. 2-ի վիճակը ծանր է

20:25, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
Հնդիկ ուսանողները մեքենայով գլորվել են ձորը. 2-ի վիճակը ծանր է

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:43-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում Nissa Teana մակնիշի 001 VV 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ջերմուկ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր միքանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն:

Վիրավորները 2 տղա են 2 աղջիկ ովքեր 18-20 տարեկան են: Երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում ու տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներն ազգությամբ հնդիկ են, սովորում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։

6503 | 0
Facebook