Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվեց 1 տարով

21:40, շաբաթ, 30 սեպտեմբերի, 2017 թ.
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվեց 1 տարով
     Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվեց 1 տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար: Այս մասին գրում է IWF-ի պաշտոնական կայքն՝ ամփոփելով այսօր տեղի ունեցած նիստը։ Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերին շատ դրական դոպինգ-փորձանմուշներ ունեցող երկրների հավաքականները չեն մասնակցի նաև աշխարհի առաջնությանը՝ դոպինգի դեմ պայքարի շրջանակներում։ Նշենք, որ բացի Հայաստանի ֆեդերացիայից 1 տարով որակազրկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի, Չինաստանի, Թուրիայի և Ուկրաինայի ֆեդերացիաները: Այսպես, 10-ական դրական դոպինգ-փորձանմուշ ունեն Ռուսաստանի և Ղազախստանի հավաքականները, Բելառուսը՝ 7, Ադրբեջանը՝ 5, Հայաստանը՝ 4, Թուրքիան, Ուկրաինան, Չինաստան, Մոլդովան՝ 3-ական։
6389 | 1
Facebook