Playboy կայսրության հիմնադիր Հյու Հեֆներն, ով 91 տարեկանում հեռացավ կյանքից, իր կտակի համաձայն կթաղվի իր հիմնած ամսագրի ամենահաջողակ ու ամենասիրված մոդելի՝ Մերիլին Մոնրոյի կողքին՝ ստորգետնյա դամբարանախցում: Վերջինը գտնվում է Լոս Անջելեսի Վեստվուդյան գերեզմանոցում՝ լեգենդար դերասանուհու դամբարանի կողքին:
Հեֆներն այդ տեղը ձեռք է բերել դեռ 1992 թվականին՝ 75 հազար դոլարով:
Ինչպես արդեն նշել ենք, Մերիլին Մոնրոն ամսագրի առաջին համարի գլխավոր դեմքն է դարձել դեռևս 1953 թվականին: