Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եվա»-ն կներկայացվի «Օսկար»-ի

14:05, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2017 թ.
«Եվա»-ն կներկայացվի «Օսկար»-ի

Հայկական ազգային կինոակադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման: Հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն է: Կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
     Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն անցյալն ամենուր հետապնդում է նրան:

«Եվա»-ն կներկայացվի «Օսկար»-ի
«Եվա»-ն կներկայացվի «Օսկար»-ի

     Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։
«Եվա»-ն կներկայացվի «Օսկար»-ի
«Եվա»-ն կներկայացվի «Օսկար»-ի

     «Կերպարս իրականում շատ պինդ ու կամային կնոջ կերպար է, ով ժամանակին իր բնույթին հակառակ քայլ է անում, որից հետո սկսվում են մեծ սխալները: Հետո նա փախուստի է դիմում: Փախչում է Հայաստանից ու հայտնվում Արցախի սահմանամերձ մի գյուղում, և Եվայի աչքերով բացահայտվում է ամբողջ սահմանամերձ գյուղի կյանքը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է գլխավոր հերոսուհուն` Եվային մարմնավորող Նարինե Գրիգորյանը:

4570 | 0
Facebook