Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել

12:00, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2017 թ.
Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ով Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժն էր կրում ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նշենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ։

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. դեկտեմբերի 8-ին Վազգեն Խաչիկյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նաև 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 12 տարվա ազատազրկման։

4665 | 4
Facebook