Իրաքյան Քուրդիստանում երեկ անցկացված անկախության
հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93%-ը կողմ է քվերակել տարածաշրջանի անկախությանը: Այս մասին են վկայում հաշվարկի տվյալները, փոխանցում է RIA Novosti-ն:
Ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6,71%-ը: Նա նաև նշել է, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկները շարունակվում են:
Պաշտոնական տվյալները կհրապարակվեն հինգշաբթի օրը: Վերջին տվյալների համաձայն՝ հանրաքվեին մասնակցել է մոտ 3,3 միլիոն մարդ: Քվեարկության իրավունք է ունեցել 5,2 միլիոն մարդ: Քվեարկությանը կարող էին մասնակցել Իրաքի բոլոր քաղաքացիները:
Նշենք, որ հանրաքվեին դեմ էր հանդես եկել ոչ միայն պաշտոնական Բաղդադն, այլ նաև Իրաքյան Քուրդիստանի հարևանները, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:
Իրանն ու Թուրքիան իրենց հերթին զորավարժություններ էին սկսել տարածաշրջանի սահմանին, բացի այդ,
Իրանը հայտարարել էր Քուրդիստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին: