Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան պատժամիջոցներ է նախապատրաստում ընդդեմ Քուրդիստանի

16:05, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Թուրքիան պատժամիջոցներ է նախապատրաստում ընդդեմ Քուրդիստանի

Ի պատասխան Իրաքյան Քուրդիստանում ընթացող անկախության հանրաքվեի՝ Թուրքիան պատրաստվում է փակել սահմանն ու դադարեցնել իր տարածքով այդ երկրի նավթի տարանցումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
     «Մեզ համար դա կենսական նշանակության հարց է: Մենք թույլ չենք տա նման կառույցի ձևավորումը: Մենք հենց այս շաբաթ կհայտարարենք սահմանի փակման մասին: Տեսնենք, թե ինչ ճանապարհներով և ում պետք է նրանք վաճառեն իրենց նավթը: Փականը մեր ձեռքին է»,- սպառնացել է Էրդողանը:
     Քրդական հանրաքվեն նա «ավանտյուրա» է անվանել, որը կարող է բազմամյա կոնֆլիկտի վերածվել, քանի որ Հյուսիսային Իրաքում ապրում են ոչ միայն քրդեր, այլև արաբներ, թուրքմեններ, որոնք համաձայն չեն տարածաշրջանում մեկ ուժի վերահսկողության հաստատմանը:
     «Դա նրանց անձնական տարածքը չէ, նրանք իզուր են ջանքեր թափում: Մի գիշեր, հնարավոր է, մենք անսպասելի այցի գանք նրանց»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

5450 | 1
Facebook