Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը փակել է Քուրդիստանի հետ սահմանը

15:05, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Իրանը փակել է Քուրդիստանի հետ սահմանը

Իրանի իշխանություններն Իրաքի խնդրանքով միակողմանի կարգով փակել են Քուրդիստանի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին, փոխանցում է ТАСС-ը:
     «Մենք հարգում ենք Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ու դրա դեմ ուղղված ցանկացած նախաձեռնություն համարում ենք սխալմունք»,- ասել է պաշտոնյան:
     Ավելի վաղ Իրանը դադարեցրել էր Իրաքյան Քուրդիստանի հետ ավիահաղորդակցությունը:

5839 | 0
Facebook