Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳ նախարարն անդրադարձել է ռուսերենի աղմկահարույց հայեցակարգին

15:00, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
ԿԳ նախարարն անդրադարձել է ռուսերենի աղմկահարույց հայեցակարգին
     «ՀՀ պետական միակ լեզուն հայերենն է ու կմնա հայերենը, մնացած բոլոր լեզուներն օտար լեզուներ են: Ռուսաց լեզուն ՀՀ-ում օտար լեզվի կարգավիճակ ունի»,- լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով ռուսերենի աղմկահարույց հայեցակարգին, որի շուրջ բուռն քննարկումներ են սկսվել։ «Հայեցակարգում ասվում է, որ ռուսաց լեզուն ՀՀ-ում անհրաժեշտ կարևոր օտար լեզու է, որովհետև իր ներգրավվածությամբ ամենալայն տարածումն ունի: 2-րդ դասարանից պարտադիր անցնում են, ԵԱՏՄ աշխատանքային լեզու է, բնական գիտությունների բազան նստած է ռուսաց լեզվի վրա, գիտական հաստատությունների փոխգործակցության մեծ մասի դաշտը ռուսերենն է»,- նշեց նախարարը: Վերջինի խոսքով՝ սա այն թեման չէ, որ քաղաքականացվի:
     Արձագանքելով վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանն, ըստ որի՝ այդ հայեցակարգն իր հանձնարարությամբ չի մշակվել, մինչդեռ նախագծում հակառակն է գրված, ասաց. «Վարչապետի հանձնարարականը եղել է օտար լեզուների ուղղությամբ որակական դրական փոփոխություն առաջացնելու համար: Դեկտեմբերին ձևավորվել են հանձնախմբեր՝ մեկը լատինատառ ուղղությունն է, մյուսը՝ ռուսական: Կարեն Կարապետյանը չի ասել՝ հենց ռուսաց լեզվի հայեցակարգ, հանձնարարականը եղել է ընդհանուր օտար լեզուների որակի բարձրացման մասով»:
4142 | 1
Facebook