Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հս. Կորեայի արտգործնախարարը Թրամփի սպառնալիքները «կաղկանձ» է որակել

11:05, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Հս. Կորեայի արտգործնախարարը Թրամփի սպառնալիքները «կաղկանձ» է որակել

Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն ծաղրել է իր երկրի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքները, դրանք «կաղկանձ» անվանելով: «Եթե նա կարծում է, թե կարող է շան կաղկանձի ձայնով վախեցնել մեզ, ապա դա հիրավի շան երազանք է. շունը հաչում է, իսկ քարավանն առաջ է ընթանում»,- Լի Յան Հոյի խոսքերն են մեջբերում հարավկորեական ԶԼՄ-ները: Նման հայտարարություն հյուսիսկորեացի պաշտոնյան արել է Նյու Յորքում, որտեղ նա գտնվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցության նպատակով:
     Սա պաշտոնական Փհենյանի առաջին պաշտոնական արձագանքն է Թրամփի՝ ՄԱԿ-ի ԳՎ-ում ունեցած առաջին ելույթին, որում ԱՄՆ նախագահն սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեան: Հարցին՝ ինչպես է հյուսիսկորեացի նախարարը վերաբերվում Թրամփի բնութագրմանը, թե Կիմ Չեն Ինը «հրթիռ մարդ է», Լի Յոն Հոն պատասխանել է, որ ցավակցում է ԱՄՆ նախագահի խորհրդականներին:
     Լի Յոն Հոն ՄԱԿ-ի ԳՎ-ում ելույթ կունենա այսօր՝ սեպտեմբերի 21-ին:
     Հավելենք, որ ԱՄՆ նախագահի ելույթը քննադատել է նաև Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը: Նա նշել է, որ Փհենյանի հետ հակամարտությանը Թրամփը «պատերազմի հռետորաբանությամբ» է մոտենում:

5638 | 2
Facebook