Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բերման են ենթարկել Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխաներին

10:15, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Բերման են ենթարկել Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխաներին
    
Այսօր առավոտյան, Հանրապետության հրապարակից ձերբակալվել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և Հայ կանանց ճակատի անդամներ՝ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը, տեղեկացնում են «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունից: Նշվում է, որ նրանց բերման են ենթարկել հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելու ժամանակ:
«Երբ ձերբակալված անձանցից մեկը ոստիկաններին հարցրել է, թե ինչու են իրեն բերման ենթարկել առանց պատճառը բացատրելու, ոստիկանը պատասխանել է, որ ոստիկանությունը տեղեկություն է ստացած եղել, որ Ռուզան Եղնուկյանն իր երեխաների հետ միասին պատրաստվել է Հանրապետության հրապարակում ռումբ տեղադրել։ Բերման ենթարկելու պատճառը դա է։ Իսկ հարցին, թե ինչու են ոստիկանություն բերվել նաև Հայ կանանց ճակատի մյուս անդամները, ոստիկանը պատասխանել է, որ նրանց բերման են ենթարկել միայն քաղբանտարկյալների նկարներով իրենց շապիկների համար»,- գրել է Ռուզան Սիմոնյանը։
3462 | 5
Facebook