Իրավապահ մարմինները Մոսկվայում գրասենյակային և այլ վարչական շենքերից պայթյունի սպառնալիքի պատճառով ավելի քան 600 մարդ են տարհանել: Այս մասին հայտնում են ուժային կառույցները: Ուժային կառույցների աղբյուրը նշում է, որ օպերատիվ ծառայությունները ստուգում են Մոսկվայում տարբեր կառույցներում ստացված անանուն զանգերը: Տեղանքները ստուգվում են կինոլոգների և քաղաքի բոլոր օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչների կողմից: Մոսկվայում շենքերի, դպրոցների, առևտրի կենտրոնների, օդանավակայանների և այլ կառույցների ականապատման մասին անանուն զանգերի ալիք էր սկսվել սեպտեմբերի 11-ից: