Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«4 անգամ փորձել եմ գործարարությամբ զբաղվել, 4 անգամն էլ թալանվել եմ». Զարեհ Պալյան

15:05, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
«4 անգամ փորձել եմ գործարարությամբ զբաղվել, 4 անգամն էլ թալանվել եմ». Զարեհ Պալյան
     «4 անգամ փորձել եմ ՀՀ-ում գործարարությամբ զբաղվել, 4 անգամն էլ թալանվել եմ. ամեն անգամ՝ 15-30 հազար դոլար»,- «Ազատության» ուղիղ եթերում ասաց ԱՄՆ-ում ապրող հասարակական գործիչ Զարեհ Պալյանը, ով ևս մասնակցում էր Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին:
     Համաժողովի ժամանակ ՀՀ նախագահն իր ելույթում անդրադաձել էր Հայաստանն ուժեղ պետություն, վստահելի գործընկեր դարձնելու ծրագրերին: Արձագանքելով Ս. Սարգսյանի ելույթին՝ Պալյանն ասաց. «Չեմ հավատում նախագահի խոսքերի ճշմարտությանը: Առաջնակարգ եմ համարում ազնվական արժեքներ ունեցողների խոսքը»:
     Գնահատելով ՀՀ նախագահի հայտարարությունն, ըստ որի՝ «նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ», նշեց. «Այսօր ամենակարևոր հարցն արտագաղթի կասեցման հարցն է: Հնարավոր է, այո, 4 միլիոն դառնա: Եզակի թվով վերադարձողներ կլինեն, բայց գործ պետք է տեսնեն, ազնիվ գործ: Մարդկայնորեն անտանելի վիճակում է հայ ժողովուրդը, մինչդեռ իշխանությունները կտրված են ժողովրդից: Հսկայական ծախսեր են արվում, որոնք ճիշտ չեն: Այսօրվա համաժողովին էլ ամենապարզ բանը պետք է լիներ՝ հանքային ջուր, պանիր, հաց և այլն, ոչ թե՝ այդքան շքեղ հյուրասիրություն: Էդ ո՞ւմ փողերով, ո՞ւմ հաշվին, ո՞ւմ համար...»,- ասաց Զ. Պալյանը:
7261 | 7
Facebook