Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին մտադիր է ելույթ ունենալ Կիևում՝ երեք պահանջներով

15:15, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին մտադիր է ելույթ ունենալ Կիևում՝ երեք պահանջներով
     Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ մտադիր է հոկտեմբերի 17-ին Կիևում ելույթ ունենալ ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքական գործիչների հետ՝ ներկայացնելով երեք պահանջներ, գրել է «Գազետա»-ն։
    

«Մենք վճռել ենք միանալ քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությանն ու հավաքվել Կիևում հոկտեմբերի 17-ին՝ ներկայացնելով երեք պահանջ՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պատգամավորական անձեռնմխելիության չեղարկում, նոր ընտրական օրենքի ընդունում։ Իսկ մնացած պահանջները մենք հավաքելու ենք ամբողջ Ուկրաինայում մինչև հոկտեմբերի 17-ը»,- ասել է Սահակաշվիլին։

5753 | 0
Facebook